ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
11.02.2020 | 03:46
Մենք ար­դեն քն­նար­կել ենք կո­ռուպ­ցիա­յի երևույ­թը՝ նշե­լով դրա վնա­սա­կար ազ­դե­ցու­թյու­նը եր­կր­նե­րի տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին, ա­ռող­ջա­պա­հա­կան, սո­ցիա­լա­կան ու մնա­ցած բո­լոր կարևոր բնա­գա­վառ­նե­րի վրա: Հա­մե­մա­տու­թյան մեջ դրե­ցինք տն­տե­սա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րած Հա­րա­վա­յին Կո­րեա­յի և տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան կո­լապ­սի մեջ հայ­տն­ված Հա­յաս­տա­նի կո­ռուպ­ցիոն ուր­վագ­ծե­րը: Հե­տաք­րիր է, որ Հա­րա­վա­յին Կո­րեա­յի ֆե­նո­մե­նը տար­բեր կերպ է ըն­կալ­վում Հա­յաս­տա­նի սո­ցիա­լա­կան տար­բեր խմ­բե­րի կող­մից: Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րող, բայց ի­րա­կա­նում չպայ­քա­րող ու այն շա­րու­նակ ա­ռաջ տա­նող հայ չի­նով­նիկ­նե­րի ըն­կե­րակ­ցու­թյու­նը կար­ծում է, թե կո­ռուպ­ցիան վե­րաց­նե­լը դժ­վա­րին գործ է, միան­գա­մից չի ստաց­վի։ Տե­սեք, թե ինչ է կա­տար­վում Հա­րա­վա­յին Կո­րեա­յի նման զար­գա­ցած երկ­րում. նա­խորդ 4 նա­խա­գահ­նե­րը կա­շա­ռա­կեր են։ ու­րեմն այն­տեղ էլ կո­ռուպ­ցիա կա, չի վե­րա­ցել: Ցան­կա­ցած ար­դա­րա­ցում գռե­հիկ ու պար­զա­միտ տե­սա­կետ է, ո­րը բխում է կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լու ցան­կու­թյուն չու­նե­ցող կամ, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, կո­ռուպ­ցիան պահ­պա­նե­լու հա­տուկ շա­հագ­րգ­ռու­թյուն ու­նե­ցող պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րից, ին­չը ևս ու­նի իր բա­ցատ­րու­թյու­նը:
Ցան­կա­ցած մար­դու, ա­ռա­վել ևս ի ծնե իշ­խա­նա­տենչ­նե­րի մեջ կա սո­ցիա­լա­կան ա­վե­լի բարձր շեր­տե­րում հայ­տն­վե­լու բնա­կան ձգ­տում, ին­չը կեն­սա­գոր­ծե­լու եր­կու ճա­նա­պարհ ու­նի:
Ա­ռա­ջի­նը դժ­վա­րին է ու ոչ բո­լո­րին հա­սա­նե­լի, դրա­նով ա­ռաջ շարժ­վե­լու հա­մար եր­կար ժա­մա­նակ, գի­տե­լիք­ներ, աշ­խա­տա­սի­րու­թյուն, համ­բե­րու­թյուն են պա­հանջ­վում, մի քիչ էլ բախտ ու հա­ջո­ղու­թյուն է պետք ու­նե­նալ:
Երկ­րոր­դը ծույ­լե­րի հա­մար է ու շատ հեշտ ճա­նա­պարհ կարճ ժա­մա­նա­կում հնա­րա­վոր է սո­ցիա­լա­կան նշա­նա­կա­լի ար­դյուն­քի հաս­նել գո­ղու­թյան, կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի մի­ջո­ցով:
Եր­կար ժա­մա­նակ սե­փա­կան պե­տու­թյուն չու­նե­ցող, օ­տար­նե­րի լծի տակ տա­ռա­պած ժո­ղովր­դի հա­մար կա­շառք տա­լը գրե­թե պար­տա­դիր է ե­ղել, դար­ձել է փր­կագ­նի նման մի բան՝ որ­պես ան­ձի ու ըն­տա­նի­քի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու և գո­յատևման պայ­ման: Հի­մա նոր ժա­մա­նակ­ներ են, ու­նենք ան­կախ պե­տու­թյուն ու սե­փա­կան իշ­խա­նու­թյուն­ներ, բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղծ­վել այդ վնա­սա­կար սո­վո­րու­թյուն­նե­րից ձեր­բա­զատ­վե­լու և ժա­մա­նա­կա­կից հզոր տն­տե­սու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար, որ­պես­զի հայ մար­դը կա­րո­ղա­նա ապ­րել իր հայ­րե­նի­քում՝ սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան, բա­րե­կե­ցու­թյան ու անվ­տան­գու­թյան պայ­ման­նե­րում: Կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի պայ­ման­նե­րում այդ իղ­ձե­րը ի­րա­կա­նու­թյուն չեն դառ­նա, այս­տեղ իս­կա­կան հե­ղա­փո­խա­կան փո­փո­խու­թյուն­ներ են պա­հանջ­վում, ա­ռա­ջին հեր­թին, մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ: Ե­թե ար­տա­գաղ­թած մեր քա­ղա­քա­ցի­նե­րը ա­ռանձ­նա­կի հիաց­մուն­քով են խո­սում Ա­մե­րի­կա­յում կամ այլ բար­գա­վաճ եր­կր­նե­րում ստեղծ­ված բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի, կյան­քի ու ապ­րուս­տի, աշ­խա­տան­քի ու օ­րենք­նե­րի մա­սին, ա­պա դրանց պետք է ձգ­տել ոչ թե հայ­րե­նի­քից հե­ռա­նա­լով, այլ հայ­րե­նի­քում նման պայ­ման­ներ ստեղ­ծե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ՝ անձ­նա­կան մշ­տա­կան պայ­քար մղե­լով կա­շա­ռա­կե­րու­թյան ու կո­ռուպ­ցիա­յի դեմ, ինչ­պես, օ­րի­նակ, ար­վել ու ար­վում է Հա­րա­վա­յին Կո­րեա­յում՝ հա­սա­րա­կու­թյան ակ­տիվ մաս­նակ­ցու­թյամբ:
Հա­րա­վա­յին Կո­րեա­յի նա­խա­գահ­նե­րի հար­ցում ես ու­նեմ իմ հս­տակ դիր­քո­րո­շու­մը. բան­տարկ­ված չորս նա­խա­գահ­ներն ա­պա­ցու­ցում են, որ այդ երկ­րում կո­ռուպ­ցիա­յի ոտ­քե­րը կարճ են, ո­րով­հետև նրանք կտր­վում են դեռևս սաղմ­նա­յին վի­ճա­կում, իսկ կո­ռուպ­ցիան սկս­վում է վերևնե­րից, իշ­խա­նա­կան օ­ղակ­նե­րից ու իջ­նում ներքև, դե­պի հա­սա­րա­կու­թյու­նը, բայց ոչ հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ: Բան­տարկ­ված նա­խա­գահ­նե­րի ի­րո­ղու­թյու­նը աշ­խա­տան­քա­յին լրա­ցու­ցիչ խթան է տա­լիս գոր­ծա­րար աշ­խար­հին ու հա­սա­րակ մարդ­կանց, եր­կի­րը կեր­տող­նե­րին, ո­րով­հետև հա­սա­րա­կու­թյան մեջ հաս­տատ­վե­լու է վս­տա­հու­թյան և հա­մոզ­վա­ծու­թյան կա­յուն մթ­նո­լորտ, որ ար­տադ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում կո­ռուպ­ցիան տեղ ու դեր չի ու­նե­նա­լու, խո­րա­ման­կե­լով, սրան-նրան խա­բե­լով ու կա­շառք­նե­րով սե­փա­կան սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը լու­ծել չի լի­նի, ան­գամ փոր­ձել պետք չէ, ո­րով­հետև սպաս­վող պա­տիժն ան­խու­սա­փե­լի ու դա­ժան է լի­նե­լու։ Սե­փա­կան սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը լու­ծե­լու միակ հնա­րա­վոր մի­ջո­ցը մնում է սե­փա­կան քր­տին­քը, ար­դար ու ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քը:
Սո­ցիա­լա­կան կա­յուն ու բար­վոք վի­ճա­կը պահ­պա­նե­լու հա­մար պետք է ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել կո­ռուպ­ցիա­յի դեմ մղ­վող հա­մա­ժո­ղովր­դա­կան պայ­քա­րին՝ ի­մա­նա­լով, որ այդ մո­լա­խո­տը կա­րող է նո­րից բարձ­րա­նալ: Տար­բեր եր­կր­նե­րի կո­ռում­պաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը գնա­հա­տե­լու հա­մար պետք չէ հե­ռուն գնալ, այն կա­րե­լի է չա­փել տա­նը նս­տած՝ ել­նե­լով, օ­րի­նակ, ձեր տրա­մադ­րու­թյան տակ հայ­տն­ված կեն­ցա­ղա­յին տեխ­նի­կա­յի հու­սա­լիու­թյու­նից: Իմ անձ­նա­կան փոր­ձը ցույց է տա­լիս, որ հա­րավ­կո­րեա­կան «Samsung»-ի ար­տադ­րու­թյան հա­մա­կար­գիչ­նե­րը, լվաց­քի մե­քե­նա­նե­րը կամ հե­ռուս­տա­ցույ­ցնե­րը կա­րող են ան­խա­փան աշ­խա­տել 10 տա­րուց ա­վե­լի, նշա­նա­կում է` կո­ռուպ­ցիան այդ երկ­րում շատ ցածր մա­կար­դա­կի վրա է, զրո­յաց­վել է և որևէ դեր չի կա­րող ու­նե­նալ մարդ­կանց սո­ցիա­լա­կան ու ար­տադ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում:
Կո­ռուպ­ցիա­յի ի­րա­կան վնաս­նե­րի մա­սին մենք դեռ կխո­սենք, բայց ար­ձա­նագ­րենք դրա ան­մի­ջա­կան բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը թո­ղարկ­ված ար­տադ­րան­քի ո­րա­կի ու ինք­նար­ժե­քի վրա: ԽՍՀՄ տա­րի­նե­րին այդ ազ­դե­ցու­թյու­նը զգա­լի էր: 1981-ին ա­ռանձ­նազ­րույց ու­նե­ցա Նո­վո­չեր­կաս­կի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տի ռեկ­տո­րի հետ։ Բո­ղո­քում էր Ա­բո­վյա­նի «Սի­րիուս» գոր­ծա­րա­նի ար­տադ­րած «Ս5-21» միկ­րոպ­րո­ցե­սոր­նե­րից.
-20 մե­քե­նա ենք ստա­ցել, ոչ մե­կը չի աշ­խա­տում:
ԽՍՀՄ ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան գլ­խա­վոր կոն­ստ­րուկ­տոր­նե­րի սիմ­պո­զիու­մի ա­ռի­թով կազ­մա­կերպ­ված բան­կե­տի ժա­մա­նակ նա ա­վե­լի հար­գա­լից ե­լույթ ու­նե­ցավ.
-Հայ մաս­նա­գետ­նե­րի հետ մենք աշ­խա­տում ենք միկ­րոէ­լեկտ­րո­նի­կա­յի ո­լոր­տում, նրանց ար­տադ­րան­քի օ­րի­նա­կով ու­սա­նող­նե­րին բա­ցատ­րում ենք միկ­րոպ­րո­ցե­սոր­նե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, կոն­ստ­րուկ­տիվ է­լե­մենտ­նե­րի դա­սա­վո­րու­թյու­նը և այլն:
Ի­հար­կե, ես գի­տեի, բայց չէի կա­րող ա­սել հայ­կա­կան ար­տադ­րան­քի չաշ­խա­տե­լու գաղտ­նի­քը, որ կո­ռուպ­ցիան այն աս­տի­ճա­նի է զար­գա­ցել, որ մեր հան­րա­պե­տու­թյու­նում գո­ղա­նում ու մար­սում են ան­գամ միկ­րոս­խե­մա­նե­րի ոս­կի­նե­րը:
Ա­լեք­սանդր Բու­տաևի հետ մենք էլ ո­րո­շե­ցինք այդ պրո­ցե­սոր­ներն օգ­տա­գոր­ծել «Պո­զիս­տոր ՊՖ» ֆո­տոս­կա­նի նա­խագծ­ման ժա­մա­նակ. 20 րո­պեից ա­վե­լի չէին աշ­խա­տում։ Մոտ 10 նմու­շից հե­տո հաս­կա­ցանք, որ դրանք ոչ թե պրո­ցե­սոր­ներ, այլ բու­տա­ֆո­րիա են, ո­րի ան­վան տակ Հա­յաս­տան էր բեր­վում 99,9999 մաք­րու­թյամբ տեխ­նո­լո­գիա­կան ոս­կին ու յու­րաց­վում: Հե­տաք­րք­րու­թյան հա­մար կա­րող ենք գնա­հա­տել ԽՍՀՄ (Հա­յաս­տա­նի օ­րի­նա­կով) և Հա­րա­վա­յին Կո­րեա­յի կո­ռում­պաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը՝ «Samsung» միկ­րո­կոմ­պյու­տե­րի 15x365x8 աշ­խա­տան­քա­յին ժա­մե­րը բա­ժա­նե­լով «Ս5-21»-ի 0,3 ժա­մի վրա և քա­ռա­կու­սի բարձ­րաց­նե­լով, կս­տա­նանք 21 մի­լիարդ 316 մի­լիոն թի­վը: Այ­սինքն ԽՍՀՄ-ում կո­ռուպ­ցիա­յի վնաս­նե­րը գե­րա­զան­ցում էին 20 մի­լիար­դի սահ­մա­նը, ին­չի պատ­ճա­ռով կո­մու­նիս­տա­կան մեր եր­կի­րը եր­բեք չէր կա­րող մր­ցա­կից դառ­նալ հա­րավ­կո­րեա­կան, էլ չեմ ա­սում ճա­պո­նա­կան ֆիր­մա­նե­րին։ ԽՍՀՄ-ն իր շու­կա­նե­րը ստիպ­ված էր զի­ջել օ­տար­նե­րին ու պա­րապ նս­տել՝ ՍՄԿԿ հա­ջորդ հա­մա­գու­մար­նե­րի ակն­կա­լի­քով: Նույն կերպ կա­րող ենք հա­մե­մա­տել ԽՍՀՄ և Ռու­սաս­տա­նի կո­ռուպ­ցիոն բնու­թագ­րե­րը՝ հա­մե­մա­տե­լով Երևա­նի լամ­պե­րի գոր­ծա­րա­նի ու Մոսկ­վա­յի մար­զի Ձեր­ժինսկ քա­ղա­քի ներ­կա­յիս ար­տադ­րու­թյան շի­կաց­ման լամ­պե­րի հու­սա­լիու­թյու­նը: Հու­սա­լիու­թյան կո­ռուպ­ցիոն բա­ղադ­րի­չը հաս­տատ­վում է 25 գոր­ծակ­ցով, այ­սինքն ժա­մա­նա­կա­կից Ռու­սաս­տա­նում կո­ռուպ­ցիա­յի վնաս­նե­րը 25 ան­գամ ա­վե­լա­ցել են՝ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րի հա­մե­մատ: Այս տեր­մի­նը ինձ շատ դուր ե­կավ, կա­րող ենք օգ­տա­գոր­ծել տն­տե­սու­թյուն­նե­րի զար­գաց­ման ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րե­րում՝ «տեխ­նի­կա­յի կո­ռուպ­ցիոն հու­սա­լիու­թյուն»: Այս­տե­ղից եզ­րա­կա­ցու­թյուն. կո­ռուպ­ցիան պետք է չափ­վի ոչ թե տված-վերց­րած դո­լար­նե­րով, այլ տն­տե­սու­թյուն­նե­րին-ար­տադ­րու­թյուն­նե­րին տված վնաս­նե­րի չա­փով։ Թե չէ կո­ռուպ­ցիան շա­րու­նա­կե­լու են դի­տար­կել որ­պես հնուց ե­կած խմե­լու և ծխե­լու նման տգեղ մի սո­վո­րու­թյուն, ման­կա­կան չա­րաճ­ճիու­թյուն, ո­րը հնա­րա­վոր կլի­նի վե­րաց­նել վար­չա­պե­տի մեկ մատ­նա­զար­կով, կամ նա­խա­րար-փոխ­նա­խա­րար­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը գաղտ­նի դարձ­նե­լով 1-1,5 մլն դրամ։ Դա չի լի­նի: Կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րը չի կա­րող հիմն­վել կա­շառք տվող­նե­րի ու ստա­ցող­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի փաս­տագր­ման վրա, թե «2018 թվի դեկ­տեմ­բե­րի 13-ին ժա­մը 14-ի սահ­ման­նե­րում դա­տա­րա­նի զու­գա­րա­նում ինչ-ինչ հան­դի­պում է կա­յա­ցել, դո­լար­ներ են տվել-ա­ռել, ա­րի ու կա­շա­ռա­կե­րի ձեռ­քը բռ­նի»: Նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բա­ցա­հայ­տու­մը գործ­նա­կա­նում անհ­նա­րին է, բայց դրանց վրա է հիմն­ված կա­շա­ռա­կե­րու­թյան դեմ պայ­քա­րի մե­թո­դի­կան՝ փաս­տե­րի ու ա­պա­ցույց­նե­րի մի­ջո­ցով:
Ստորև կներ­կա­յաց­նեմ ՀՀ վար­չա­պե­տին ուղղ­ված իմ նա­մա­կը, ո­րը ան­հար­կի ա­նու­շադ­րու­թյան մատն­վեց, չնա­յած դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում ար­մա­տա­վոր­ված կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րը ոչն­չաց­նե­լու աշ­խա­տող տար­բե­րակն էի ա­ռա­ջար­կում։ Այն, հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հետ, մշա­կել էի դա­տա­վոր­նե­րի դեմ մղած 8-ա­մյա ան­զի­ջում պայ­քա­րի ար­դյուն­քում: Այս նո­րա­մու­ծու­թյու­նը դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի կա­շա­ռա­կեր­նե­րի դեմ պայ­քա­րի իս­կա­կան «Էվ­րի­կան» է: 30 տար­վա ան­ցու­դար­ձը տե­սած մեր քա­ղա­քա­ցի­նե­րը հո­գե­բա­նո­րեն պատ­րաստ չեն ար­տադ­րատն­տե­սա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն­ներ ծա­վա­լե­լուն, ո­րով­հետև իշ­խա­նու­թյուն­նե­րի նկատ­մամբ կորց­րել են ի­րենց հա­վա­տը: Այդ հա­վա­տը վերջ­նա­կա­նա­պես կո­րավ «թավ­շյա» հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո, երբ մար­դիկ հաս­կա­ցան (մարդ­կանց մի մա­սը դեռ մտո­րում­նե­րի մեջ է), որ կր­կին դա­ժա­նո­րեն խաբ­վել են ու ըն­կել մո­լո­րու­թյան գիր­կը. «ինչ­պե՞ս ստաց­վեց, մեզ դար­ձյալ խա­բե­ցին»: Ինչևի­ցե, փոր­ձե­ցի մեր նոր իշ­խա­նու­թյուն­նե­րին օգ­նել՝ կո­ռուպ­ցիա­յի դեմ հայ­տա­րար­ված պա­տե­րազ­մում հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար, ո­րով­հետև մենք այլ ճար ու ճամ­փա չու­նենք, ով էլ գա իշ­խա­նու­թյան, պետք է սկ­սի կո­ռուպ­ցիա­յի դեմ մղ­վող պայ­քա­րից, այ­լա­պես մեր տն­տե­սու­թյու­նը տե­ղից չի շարժ­վի, հայ դա­տի մեր խն­դիր­նե­րը չեն լուծ­վի: Ես բաց նա­մա­կով դի­մե­ցի ՀՀ վար­չա­պե­տին, իսկ կրկ­նօ­րի­նակ­նե­րը՝ ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան այն­ ժա­մա­նակ­վա նա­խա­րար պա­րոն Ար­տակ Զեյ­նա­լյա­նին, ու Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դի այն ժա­մա­նակ­վա նա­խա­գահ պա­րոն Գա­գիկ Հա­րու­թյու­նյա­նին։ Նա­մակս դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում գոր­ծող դա­տա­վոր-փոր­ձա­գի­տա­կան կենտ­րոն-ՀՀ ոս­տի­կա­նու­թյուն հան­ցա­վոր կո­ռուպ­ցիոն սխե­մա­յի վե­րա­բե­րյալ էր։
«Մե­ծար­գո պա­րոն Վար­չա­պետ
Կո­ռուպ­ցիա­յի դեմ մղ­վող պայ­քարն ա­վե­լի ար­դյու­նա­վետ կդառ­նա, ե­թե դրան մաս­նա­կից դառ­նան նաև ինձ նման շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր գործ են ու­նե­ցել դա­տա­րան­նե­րում, ըմ­բռ­նել են դա­տա­կան կո­ռուպ­ցիա­յի խո­րա­ման­կու­թյուն­նե­րը: Ինձ հա­ջող­վել է բա­ցա­հայ­տել դա­տա­կան հա­մա­կար­գում գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­մա­նե­րից մե­կը, երբ ցան­կա­լի «փաս­տերն ու ա­պա­ցույց­նե­րը» ձեռք են բեր­վում ՀՀ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ-ից՝ փոր­ձա­գետ­նե­րին կա­շա­ռե­լու մի­ջո­ցով: Այդ­պի­սով դա­տա­վոր­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ստա­նում խու­սա­փե­լու ի­րա­վա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից՝ դա­տա­կան սխալ­նե­րի մեղ­քը բար­դե­լով փոր­ձա­գետ­նե­րի վրա: Տա­րի­ներ շա­րու­նակ ՀՀ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ-ը զբաղ­վել է (հիմ­քեր ու­նեմ կաս­կա­ծե­լու, որ շա­րու­նա­կում է զբաղ­վել) փոր­ձա­գի­տա­կան սխալ եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի վա­ճառ­քով, բայց սա չէ դա­տա­պար­տե­լին: Սե­փա­կան «հե­տաքն­նու­թյամբ» պար­զել եմ, որ այս սխե­ման չի սահ­մա­նա­փակ­վում միայն դա­տա­վոր-փոր­ձա­գետ դուե­տով, վտան­գի դեպ­քում (ինչ­պես մեր դեպ­քում էր) նրանց օգ­նու­թյան են հաս­նում ՀՀ ոս­տի­կա­նու­թյու­նից ու ՀՀ դա­տա­խա­զու­թյու­նից: Իմ դի­տար­կում­նե­րը հիմն­ված են կոնկ­րետ փաս­տե­րի վրա: Միայն ՀՀ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ-ի ար­խի­վա­յին գոր­ծե­րի ու­սում­նա­սի­րու­թյու­նը բա­վա­րար կլի­նի, որ­պես­զի պատ­կե­րա­ցում կազ­մենք վեր­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում տեղ գտած չա­րա­շա­հում­նե­րի մասշ­տաբ­նե­րի մա­սին: Դա կա­րե­լի է հեշ­տու­թյամբ ի­րա­կա­նաց­նել կոմ­պյու­տե­րա­յին ծրագ­րա­վոր­ման մի­ջո­ցով՝ ավ­տո­կո­ռե­լյա­ցիոն կա­պեր հաս­տա­տե­լով դա­տա­վոր­նե­րի, փաս­տա­բան­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի, դա­տա­կան հայ­ցե­րի, փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի ու դա­տա­կան վճիռ­նե­րի միջև:
Այլ հարց է, թե ին­չու ինձ նման բազ­մա­վաս­տակ հայ գիտ­նա­կանն ու գյու­տա­րա­րը, որ եր­բեք չի առ­նչ­վել դա­տա­վոր­նե­րի ու դա­տա­րան­նե­րի հետ, զբաղ­վել է միայն իր գի­տու­թյամբ ու ար­դյու­նա­բե­րու­թյամբ, նվի­րու­մով ծա­ռա­յել է հայ­րե­նի­քին, գի­տա­կան սե­փա­կան շկո­լա է ստեղ­ծել, գոր­ծա­րան­ներ ու գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ է հիմ­նադ­րել, կա­րող է իր վճ­ռա­կան խոսքն ա­սել տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան գոր­ծե­րում՝ ա­ռաջ մղե­լով սե­փա­կան գի­տու­թյամբ ստեղ­ծած հե­լիո­ֆի­կա­ցիա­յի երկ­րաս­տեղծ ծրա­գի­րը, հի­մա ստիպ­ված է դա­տա­րան­նե­րում ջուր ծե­ծել՝ փոր­ձե­լով իր ըն­տա­նի­քի ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նել կա­շա­ռա­կեր չի­նով­նիկ­նե­րի ու դա­տա­վոր­նե­րի ոտ­նձ­գու­թյուն­նե­րից: Մինչև կո­կորդս կուշտ եմ Երևա­նի նախ­կին քա­ղա­քա­պե­տե­րի ու ո­րոշ դա­տա­վոր­նե­րի ան­մարդ­կա­յին վե­րա­բեր­մուն­քից, ի­րենց հա­յի նման չեն պա­հում, խիղճ չու­նեն, կա­շառ­քի հա­մար հո­գի են տա­լիս, ի­րենց փո­ղի հա­մար ան­հար­կի դա­տա­կան քաշք­շուկ­ներ են ծա­վա­լել՝ ծաղր ու ծա­նա­կի են­թար­կե­լով իմ ըն­տա­նի­քը՝ թքած ու­նե­նա­լով Հա­յաս­տա­նի գր­ված ու չգր­ված օ­րենք­նե­րի, նաև ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան վրա:
Ո՞րն է մեր խն­դի­րը: Տա­րի­ներ շա­րու­նակ Մոս­կո­վյան 21 մեր բազ­մաբ­նա­կա­րան շեն­քում բազ­մա­թիվ ա­պօ­րի­նի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վել: Շեն­քի ա­ռա­ջին հար­կի բո­լոր պա­տու­հա­նա­յին բաց­վածք­նե­րը վե­րած­վել են օ­ֆի­սա­յին ու խա­նու­թա­յին ըն­դար­ձակ դռ­նե­րի, ո­րոնց պատ­ճա­ռով տու­ժել է շեն­քի ընդ­հա­նուր սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը: Շեն­քի բա­կա­յին մա­սում պատ­կերն ուղ­ղա­կի ող­բա­լի է, բա­ռա­ցիո­րեն մեր բնա­կա­րա­նի գլ­խին, քա­ղա­քա­պե­տա­րա­նի թույ­լտ­վու­թյուն­նե­րով ու ա­ռանց թույ­լտ­վու­թյուն­նե­րի մեծ ու փոքր պատշ­գամբ­ներ են կա­ռուց­վել, ո­րոնք ա­նօ­րի­նա­կան են, ո­րով­հետև ան­տես­վել են մեր բնա­կա­րա­նի նոր­մա­տի­վա­յին պա­հանջ­նե­րը: Մեր խո­հա­նո­ցը զրկ­վել է բնա­կան լու­սա­վո­րու­թյու­նից ու օ­դա­փո­խու­թյու­նից, 5 կե­տով խախտ­վել են մեր սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք­նե­րը, տու­ժել է մեր սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը. ա­պօ­րի­նի կա­ռույց­նե­րի պատ­ճա­ռով ար­ժե­քազ­րկ­վել է իմ ե­րե­խա­նե­րի միակ սե­փա­կա­նու­թյու­նը հան­դի­սա­ցող բնա­կա­րա­նը: Բազ­մա­թիվ ան­գամ բո­ղո­քել ենք, բայց ա­նար­դյունք, Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կա­շա­ռա­կեր բյու­րոկ­րատ­նե­րի դեմ խաղ չկա, ի­րենց գոր­ծի իս­կա­կան վար­պետ­ներն են: Հի­մա փորձ է ար­վում ա­վե­լի ըն­դար­ձա­կե­լու ա­պօ­րի­նի շի­նու­թյուն­նե­րը՝ ար­դեն մեր սե­փա­կան տա­րած­քի հաշ­վին, քա­նի որ ա­զատ տե­ղեր այլևս չեն մնա­ցել: Նման դեպ­քում դա­տա­րա­նի ո­րո­շում է պա­հանջ­վում, որ­պես­զի ա­մեն ինչ օ­րի­նա­կան հա­մար­վի, դա­տա­րա­նի մի­ջո­ցով պետք է մաս­նա­կի ան­վա­վեր ճա­նաչ­վի մեր տն­տե­սա­կան պատշ­գամ­բի նկատ­մամբ ու­նե­ցած սե­փա­կա­նու­թյան ի­րա­վուն­քը ու տրա­մադր­վի հարևան­նե­րին, ով­քեր դա­տա­րան­նե­րում հան­դես են գա­լիս «հայց­վոր­նե­րի» կար­գա­վի­ճա­կով՝ իմ ըն­տա­նի­քին շնոր­հե­լով «պա­տաս­խա­նող» կող­մի կար­գա­վի­ճակ և այդ­պես՝ 7 տա­րի շա­րու­նակ: ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նում գր­ված է (Հոդ­ված 31), որ ոչ ո­քի չի կա­րե­լի զր­կել սե­փա­կա­նու­թյու­նից, բա­ցա­ռու­թյամբ դա­տա­կան կար­գով՝ օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րի: Թե մեր գոր­ծը որ­քա­նով է հա­մա­պա­տաս­խա­նում «օ­րեն­քով նա­խա­տես­ված դեպ­քե­րին», դա­տա­վոր­նե­րը չեն նշում: Դա­տա­վոր­նե­րը չեն բա­ցատ­րում նաև, թե ին­չու չեն ցան­կա­նում հար­ցը լու­ծել օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում՝ ա­ռաջ­նորդ­վե­լով շեն­քի ճար­տա­րա­պե­տա­կան նա­խագ­ծով: Վերց­նում ես շեն­քի նա­խա­գիծն ու հե­ռաց­նում այն կցա­կա­ռույց­նե­րը, ո­րոնք ար­վել են նա­խագ­ծից դուրս՝ բնա­կիչ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ, կա­շառ­քով կամ զար­տու­ղի այլ ճա­նա­պարհ­նե­րով, դա­տա­րան­նե­րի կա­րիք էլ չէր զգաց­վի: Ան­ցած 7 տա­րի­նե­րին, ըն­տա­նյոք հան­դերձ, ու­նե­ցել ենք դա­տա­կան 4 գործ և 5 դա­տա­վոր՝ թիվ ԵԿԴ/3442/02/15-ը՝ մեր հայ­ցով (2012 թ., դա­տա­վոր` Կա­րեն Ա­վե­տի­սյան), թիվ ԵԿԴ/3442/02/15-ը Տա­րոն Մար­գա­րյա­նի հայ­ցով (2013 թ., դա­տա­վոր` Պո­ղո­սյան): Այս գոր­ծե­րը շա­հել ենք, ան­վա­վեր է ճա­նաչ­վել մեր նկատ­մամբ վար­չա­կան տու­գանք սահ­մա­նե­լու Տա­րոն Մար­գա­րյա­նի շին­ծու ո­րո­շու­մը: 2014 թվա­կա­նից սկս­վել է դա­տա­կան հե­տապն­դում­նե­րի 2-րդ փու­լը, ո­րը շա­րու­նակ­վում է մինչ օրս. դա­տա­կան գործ թիվ ԵԿԴ/3442/02/15 (2014 թ., դա­տա­վոր` Ար­ման Թով­մա­սյան), դա­տա­կան գործ թիվ ԵԿԴ/3442/02/15 (2014 թ., դա­տա­վոր` Ռու­բեն Ներ­սի­սյան), այժմ ըն­թաց­քի մեջ է թիվ ԵԿԴ/3442/02/15 գոր­ծի նոր վա­րույ­թը (2018 թ., դա­տա­վոր` Է­դուարդ Ա­մա­լյան): Մեր խն­դիր­նե­րով պար­բե­րա­բար դի­մել ենք ՀՀ պատ­կան մար­մին­նե­րին. ար­դա­րա­դա­տու­թյան նախ­կին նա­խա­րար Ար­փի­նե Հով­հան­նի­սյա­նին՝ ար­դյուն­քը զրո, ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նին՝ ար­դյուն­քը զրո, ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյան նախ­կին ղե­կա­վար Աղ­վան Հով­սե­փյա­նին՝ ար­դյուն­քը զրո, ՀՀ ո­տի­կա­նա­պետ Վա­լե­րի Օ­սի­պյա­նին՝ ար­դյուն­քը զրո, ՀՀ ԱԱԾ-ի պետ Ար­թուր Վա­նե­ցյա­նին՝ ար­դյուն­քը դար­ձյալ զրո: Կո­ռուպ­ցիա­յի դեմ մշ­տա­կան պայ­քար մղող մեր երկ­րում մի ան­հա­վա­տա­լի բան է կա­տար­վում. Հա­յաս­տա­նում չես կա­րո­ղա­նում գտ­նել կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րող գեթ մեկ ար­ժա­նա­վա­յել պաշ­տո­նյա­յի, ում հե­տաք­րք­րեր սկու­տե­ղի վրա մա­տուց­վող բա­ցա­հայտ կո­ռուպ­ցիոն սխե­ման: Դժ­վար է հաս­կա­նալ, հատ­կա­պես, ՀՀ ոս­տի­կա­նու­թյան Երևան քա­ղա­քի վար­չու­թյան պե­տի տե­ղա­կալ, ին­քը և կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի շտա­բի պետ, գն­դա­պետ Ա. Իս­կան­դա­րյա­նին: Ո՞րն է այդ գն­դա­պե­տի ա­ռա­քե­լու­թյու­նը և ին­չի՞ հա­մար է նա աշ­խա­տա­վարձ ստա­նում, ինչ­պե՞ս է նա պայ­քա­րե­լու կո­ռուպ­ցիա­յի դեմ, ե­թե մեր բո­լոր հիմ­նա­վոր հար­ցադ­րում­նե­րին մշ­տա­պես մեկ պատ­րաս­տի պա­տաս­խան ու­նի. «Ձեր հար­ցադ­րում­նե­րում օ­րեն­քի խախ­տում­ներ չկան, ին­չի կա­պակ­ցու­թյամբ Դուք պատ­շաճ կար­գով ծա­նուց­վել եք»: Նման ձևա­կան պա­տաս­խան­նե­րը բե­րում են այն հա­մոզ­մուն­քին, որ պա­րոն Ա. Իս­կան­դա­րյա­նը ստանձ­նել է կա­շա­ռա­կե­րու­թյան մեջ կաս­կած­վող դա­տա­վոր­նե­րի կամ ոս­տի­կան­նե­րի պա­հա­պան հրեշ­տա­կի պաշ­տո­նը: Կո­ռուպ­ցիոն երևույթ­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին, պետք է բա­ցառ­վեն մեր դա­տա­րան­նե­րում, ո­րով­հետև դրա­նից է կախ­ված երկ­րի տն­տե­սա­կան զար­գաց­ման հե­ռան­կա­րը: Մեր երկ­րի դա­տա­կան հա­մա­կար­գը ժա­մա­նա­կից հետ է մնա­ցել, պատ­րաստ չէ աշ­խա­տե­լու ի նպաստ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյան, իմ կար­գի պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գե­տը եր­բեք չի մտ­նի ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան բե­ռի տակ՝ վս­տահ լի­նե­լով, որ ցան­կա­ցած ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում ստիպ­ված է լի­նե­լու գործ ու­նե­նալ հայ­կա­կան դա­տա­րան­նե­րի ու դա­տա­վոր­նե­րի հետ, ին­չը լավ բան խոս­տա­նալ չի կա­րող: Ար­դա­րու­թյան հույ­սով դա­տա­րան­նե­րին դի­մած գոր­ծա­րա­րի կա­շին կքեր­թեն, բնա­կա­րա­նը ձեռ­քից կխ­լեն ու ե­րե­խա­նե­րին փո­ղոց կշպր­տեն: Այ­սօր­վա դա­տա­վոր­նե­րի ա­նա­չա­ռու­թյան վրա հույս դնելն ուղ­ղա­կի մո­լո­րու­թյուն կլի­նի: Վեր­ջերս Հա­յաս­տա­նում էր Ավ­ստ­րա­լիա­յի քա­ղա­քա­ցի Աբ­րա­համ Տեր-Մել­քո­նյա­նը։ Նա ցան­կա­նում է խո­շոր ներդ­րում­ներ կա­տա­րել Հա­յաս­տա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի ուղ­ղու­թյամբ, պատ­րաստ է ֆի­նան­սա­վո­րե­լու արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող աշ­խար­հում ա­ռա­ջին չրե­րի ու պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րա­նի շի­նա­րա­րու­թյու­նը: Հա­ջո­ղու­թյան դեպ­քում Հա­յաս­տա­նում կկա­ռուց­վեն ևս 5-10 հա­զար նմա­նա­տիպ գոր­ծա­րան­ներ, ո­րից հե­տո հնա­րա­վոր կլի­նի տա­րած­վել աշ­խար­հով մեկ՝ մի­լիոն­նե­րի հասց­նե­լով նման գոր­ծա­րան­նե­րի թի­վը, ո­րոնց պո­տեն­ցիալ շու­կան գնա­հատ­վում է 1,5 տրի­լիոն դո­լար, կլի­նեն և հա­ջող բիզ­նես, և է­կո­լո­գիա, և ա­ռողջ սնն­դի ար­տադ­րու­թյուն, և օր­գա­նիկ գյու­ղատն­տե­սու­թյուն, և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն, և հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում, և բա­վա­րար աշ­խա­տա­տե­ղեր: Հի­մա եր­կընտ­րան­քի ա­ռաջ ենք կանգ­նած. ի՞նչ ա­նել, աշ­խա­տանք­նե­րը սկ­սել Հա­յաս­տա­նի՞ց, թե Ավ­ստ­րա­լիա­յի՞ց, եր­կու տար­բե­րակն էլ հնա­րա­վոր են, հարց է, թե բիզ­նե­սի հա­մար ո՞րն է անվ­տան­գը: Հայ­կա­կան դա­տա­րան­նե­րի հետ սե­փա­կան շփում­նե­րի փոր­ձը հու­շում է, որ, ա­մեն դեպ­քում, պետք է զգույշ լի­նել, սա Հա­յաս­տանն է:
Ես այն կար­ծի­քին չեմ, թե մեր բո­լոր դա­տա­վոր­ներն են կան­խա­կալ կամ կա­շա­ռա­կեր: ՈՒ­նե­ցել ենք դա­տա­վոր Ար­ման Թով­մա­սյա­նի օ­րի­նա­կը, որ չզ­լա­ցավ ու ար­տագ­նա նիստ հրա­վի­րեց, տե­ղում ծա­նո­թա­ցավ ի­րադ­րու­թյա­նը և հետևյալ եզ­րա­հանգ­մա­նը ե­կավ. «հայց­վո­րի» ի­րա­վունք­նե­րը չեն խախ­տել, «հայց­վորն» է խախ­տել «պա­տաս­խա­նո­ղի» (մեր) ի­րա­վունք­նե­րը: Գոր­ծը կարճ­վեց՝ ա­ռանց դա­տա­կան վճի­ռը բո­ղո­քար­կե­լու ի­րա­վուն­քի: Հա­յաս­տա­նի դա­տա­կան օ­րենք­նե­րը թույլ չեն տա­լիս, որ նույն հար­ցով, նույն կող­մե­րի միջև դա­տա­կան նոր գործ հա­րուց­վի, ե­թե առ­կա է օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած դա­տա­րա­նի վճի­ռը: Բայց 2014 թվա­կա­նին դա­տա­կան նոր գործ հա­րուց­վեց (գործ ԵԿԴ/3442/02/15, դա­տա­վոր` Ռու­բեն Ներ­սի­սյան): Այս դա­տա­վորն էլ գոր­ծը կար­ճեց՝ իր հետևից բազ­մա­թիվ ան­պա­տաս­խան հար­ցեր թող­նե­լով. ա) «հայց­վո­րի» փաս­տա­բա­նի ծախ­սե­րը դր­վել են «պա­տաս­խա­նող» կող­մի վրա, ին­չու՞, ե­թե գոր­ծը կարճ­վել է և պարտ­վող կողմ չկա։ բ) ՈՒ­ժի մեջ է թողն­վել «պա­տաս­խա­նո­ղի» բնա­կա­րա­նը կա­լան­քի տակ դնե­լու դա­տա­վո­րի ո­րո­շու­մը, ին­չու՞, և, ընդ­հան­րա­պես, այդ ան­բա­ցատ­րե­լի կա­լան­քով ի՞նչ նպա­տակ էր հե­տապն­դել դա­տա­վո­րը՝ 5 տա­րի շա­րու­նակ սե­փա­կա­նա­տե­րե­րիս զր­կե­լով սե­փա­կա­նու­թյու­նը ան­կաշ­կանդ տնօ­րի­նե­լու մեր սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քից, փոր­ձել է բա­րո­յա­կան ճն­շու՞մ գոր­ծադ­րել «պա­տաս­խա­նո­ղի» վրա, որ ա­վե­լի զի­ջո՞ղ դառ­նա։ գ) Ան­հիմն ձևով մերժ­վել է «պա­տաս­խա­նո­ղի» հա­կընդ­դեմ հայ­ցի ըն­դու­նու­մը, ին­չու՞։ դ) Ին­չու՞ է դա­տա­վո­րը, «պա­տաս­խա­նո­ղի» պատշ­գամ­բա­յին հար­թա­կի սեյս­մա­կա­յու­նու­թյու­նը ո­րո­շե­լու հա­մար, դի­մել «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ, ե­թե այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մար տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ եր­բեք չի ու­նե­ցել, երբ նման հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հա­մար Հա­յաս­տա­նում գոր­ծում է հա­տուկ մաս­նա­գի­տաց­ված կազ­մա­կեր­պու­թյուն՝ «Քա­ղա­քա­շի­նա­կան ծրագ­րե­րի փոր­ձա­գի­տա­կան կենտ­րո­նը» (Երևան, Ա­հա­րո­նյան 3)։ ե) Դա­տա­կան գոր­ծե­րի մեջ, որ­պես «փաս­տեր ու ա­պա­ցույց­ներ» շա­րու­նա­կում է պահ­վել փոր­ձա­գե­տի սխալ եզ­րա­կա­ցու­թյու­նը, ին­չու՞:
Վս­տահ եմ, որ ԵԿԴ/3442/02/15 գոր­ծի նոր քն­նու­թյու­նը մեկ այլ նպա­տակ է հե­տապն­դում. դա­տա­վո­րա­կան ըն­կե­րակ­ցու­թյու­նը կրակն է ըն­կել գոր­ծող կո­ռուպ­ցիոն սխե­մա­յի իմ բա­ցա­հայ­տում­նե­րի ձեռ­քը, փոր­ձում է ինչ-որ ձևով ա­զատ­վել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, կոծ­կել ու մո­ռա­ցու­թյան տալ ՀՀ «Փոր­ձաքն­նու­թյուն­նե­րի ազ­գա­յին կենտ­րոն» ՊՈԱԿ-ի հետ դա­տա­վոր Ռու­բեն Ներ­սի­սյա­նի միջ­նոր­դա­վոր­ված հա­մա­գոր­ծակ­ցու­թյան փաս­տը, ո­րը կա­րող է նա­խա­դե­պա­յին դառ­նալ՝ նախ­կին չա­րա­շա­հում­նե­րը ջրի ե­րես հա­նե­լու տե­սա­կե­տից:
Մեր մտա­հո­գու­թյու­նը չի սահ­մա­նա­փակ­վում միայն ըն­տա­նի­քի խախտ­ված ի­րա­վունք­նե­րի վե­րա­կան­գն­ման ու սե­փա­կա­նու­թյան պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րով: Մեկ կա­շա­ռա­կեր դա­տա­վո­րի պատ­ճա­ռով իմ դուստ­րե­րը, ո­րոնց կա­րիե­րիան դեռ նոր է սկս­վում, կա­րող են հայ­տն­վել տվյալ­նե­րի բա­զա­յում՝ որ­պես օ­րենք­նե­րի հետ խն­դիր­ներ ու­նե­ցած քա­ղա­քա­ցի­ներ, ին­չը աստ­վա­ծա­հա­ճո գործ չէ:
Մե­ծար­գո պա­րոն Փա­շի­նյան, խնդ­րում եմ հանձ­նա­րա­րել, որ Ձեր վե­րահս­կո­ղա­կան մար­մին­նե­րը, ցան­կա­լի է նաև իմ ան­մի­ջա­կան ներգ­րավ­մամբ, ու­սում­նա­սի­րու­թյան են­թար­կեն Հա­յաս­տա­նի դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի «դա­տա­վոր-փոր­ձա­գետ» հան­ցա­վոր կո­ռուպ­ցիոն սխե­ման: Հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիան սնող այս փոք­րիկ առ­վակն էլ թող իմ օգ­նու­թյամբ ցա­մա­քեց­վի, դրա­նով կո­ռուպ­ցիա­յի դեմ տար­վող պայ­քա­րը միայն կշա­հի:
Հար­գան­քով՝ Տեխ­նի­կա­կան
գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր,
Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակ
Վա­հան ՀԱ­ՄԱ­ԶԱՍ­ՊՅԱՆ
Երևան, Մոս­կո­վյան 21, բն.9,
հեռ: 56-44-69; 093-35-95-53;
E-mail: Technostandard@mail.ru, 14. 05.2019 թ.»։
Այս նա­մա­կից բա­վա­կան ժա­մա­նակ է ան­ցել, բայց ձայն-ձուն չկա, միայն ձևա­կան գրու­թյուն­ներ ենք ստա­ցել ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից՝ մենք կա­շա­ռա­կե­րու­թյամբ (կա­շա­ռա­կե­րու­թյան հար­ցե­րով) չենք զբաղ­վում, Բարձ­րա­գույն դա­տա­կան խոր­հր­դից՝ դա մեզ չի վե­րա­բե­րում, իսկ ՀՀ վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կը մեր նա­մա­կը փո­խան­ցել էր ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյուն, ին­չից հաս­կա­ցա, որ ՀՀ վար­չա­պե­տի գրա­սե­նյա­կում ան­գամ չգի­տեն, թե այս երկ­րում ո՞վ է կո­ռուպ­ցիա­յի պա­տաս­խա­նա­տուն, ո՞վ զբաղ­վում կո­ռուպ­ցիա­յի հար­ցե­րով և ո՞վ է այն ար­մա­տա­խիլ ա­նե­լու: Ան­փա­ռու­նակ վախ­ճան ու­նե­ցավ նաև նա­մա­կումս նշ­ված ավ­ստ­րա­լիա­ցի գոր­ծա­րար Աբ­րա­համ Տեր-Մել­քո­նյա­նի հետ բռ­նածս գոր­ծը: 2019 թվի մար­տին «Ի­րա­տե­սում» նյու­թեր հրա­պա­րակ­վե­ցին այդ գոր­ծա­րա­րի «արևա­յին» ծրագ­րե­րի մա­սին: Ե­թե ա­մեն ինչ հարթ ըն­թա­նար, ա­պա մենք այ­սօր կու­նե­նա­յինք արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող պա­հա­ծո­յի գոր­ծա­րան ու կմ­տա­ծեինք այդ բիզ­նե­սը զար­գաց­նե­լու, Հա­յաս­տա­նով, Ար­ցա­խով ու աշ­խար­հով տա­րա­ծե­լու մա­սին, բայց դա չե­ղավ մի ա­մո­թա­լի պատ­մու­թյան պատ­ճա­ռով: Ավ­ստ­րա­լիա­ցին ոգևոր­ված էր հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րով, բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման արևա­յին հա­մա­կար­գե­րով ու, վեր­ջա­պես, արևա­յին է­ներ­գիա­յով աշ­խա­տող պա­հա­ծո­յի գոր­ծա­րա­նի գա­ղա­փա­րով և պատ­րաստ էր հայ­րե­նի­քին օգ­նե­լու՝ այս գոր­ծե­րը ֆի­նան­սա­վո­րե­լով, բայց ե­ղավ անս­պա­սե­լին: 2019 թվա­կա­նի հու­լի­սի 15-ին նա ըն­տա­նի­քով (կի­նը պա­ղես­տին­ցի քրիս­տո­նյա է, որ­դի­նե­րը՝ Մի­քա­յելն ու Մա­սի­սը, Աբ­րա­հա­մը հա­յե­րեն չգի­տի, բայց պարզ է, որ տեր­տե­րի թոռ է) հայ­րե­նիք էր ե­կել իր ըն­տա­նի­քի ա­ռաջ հայ­րե­նի­քը վառ գույ­նե­րով, հպար­տու­թյամբ ներ­կա­յաց­նե­լու հույ­սով: Այդ պար­ծան­քը ա­մո­թան­քի վե­րած­վեց, երբ նա տաք­սի վերց­րեց և «Կաս­կա­դից» ուղևոր­վեց «Մա­րիոտ» հյու­րա­նոց: հա­մար: - Վճա­րեք 9000 դրամ: -Ին­չու այդ­քան շատ, ես միշտ հա­զար դրամ եմ վճա­րել,- Աբ­րա­հա­մը փոր­ձել էր ա­ռար­կել տաք­սիս­տին: -Չես տա, կկ­րա­կեմ,-տաք­սիս­տը հա­նում է ատր­ճա­նա­կը և դնում Մա­սի­սի փո­րին: -Փոք­րի­կը շատ էր վա­խե­ցել, պատ­մում է Աբ­րա­հա­մի ըն­կե­րը՝ Շվե­դիա­յի քա­ղա­քա­ցի Հայկ Ա­զա­տյա­նը, ով քիչ-միչ հա­յե­րեն է սո­վո­րել ու փոր­ձում է Հա­յաս­տա­նում բիզ­նես դնել՝ հայ­րե­նի­քին օգ­նե­լու հա­մար։ -ԱԱԾ-ի մա­յո­րի մի­ջո­ցով գտանք այդ տաք­սիս­տին, ա­սա­ցին հո­գե­կան խն­դիր­ներ ու­նի: Աբ­րա­հա­մը վի­րա­վոր­ված հե­ռա­ցավ իր Ավ­ստ­րա­լիան, իսկ մեր ա­պա­գա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մեջ ճեղք­վածք ա­ռա­ջա­ցավ՝ մի անշ­նորհք տաք­սիս­տի պատ­ճա­ռով: Իսկ դուք պն­դում եք, թե աշ­խար­հի լա­վա­գույն բիզ­նես-մի­ջա­վայրն ենք ստեղ­ծել: Մի­ջա­վայ­րը դեռևս գաղջ է մնա­ցել, հե­ղա­փո­խու­թյունն էլ չօգ­նեց:
(շա­րու­նա­կե­լի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 48092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ